Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը Սպիտակ տանը կոչ է արել Իրանին չտրամադրել ԱՄՆ ֆինանսական համակարգին ու դոլարով վճարումներին հասանելիություն՝ չնայած պատժամիջոցների վերացմանը:
«Իրանական ռեժիմին հարստանալու հարցում օգնելու փոխարեն՝ վարչակազմը պետք է նրան պատասխանատվության ենթարկի շարունակվող բալիստիկ հրթիռների փորձարկումների, մարդու իրավունքների աղաղակող խախտումների և ահաբեկչությանն աջակցելու համար»,- հայտարարել է Ռայանը:










































