Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նահանգի խոշորագույն Հյուսթոն քաղաքում մտցրել է արտակարգ դրություն, որտեղ ջրհեղեղի արդյունքում մահացել է 4 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հզոր ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Միայն մեկ օրում՝ երկուշաբթի, գրանցվել են 44.7 սմ տեղումներ: Շրջաններից մեկում գրանցվել է ջրի մակարդակի ռեկորդային բարձրացում՝ 12 մ:
Հյուսթոնի կենտրոնում գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով հազարավոր տներ և առանց լույսի թողնելով 70 հազար մարդու: Աղետի գոտուց տարհանվել է 1200 մարդ:
Մարդկանց համար ևս մեկ վտանգ են ջրի մակերևույթին վխտացող թունավոր օձերը և միջատները:











































