RIA Novosti-ի փոխանցմամբ` Գերմանիայում ապրող մուսուլմանների մեծ մասը պահպանում է իրենց բնակության երկրի օրենքները, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:
«Մեզ մոտ Գերմանիայում ընդհանուր առմամբ գործում է դավանանքի ազատություն, և դա տարածվում է նաև մուսուլմանների վրա։ Պրակտիկան ցույց է տվել, որ մուսուլմանների ճնշող մեծամասնությունը հետևում է իրենց կրոնին` Հիմնական օրենքի շրջանակներում»,- ասել է Մերկելը Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ հանդիպման ժամանակ:









































