«Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլի կարծիքով` մադրիդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում կարող է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:
«Եթե Զիդանն ասում է, որ «Ռեալ»-ը տիտղոսներ կնվաճի, ուրեմն այդպես էլ կլինի: Ես հավատում եմ նրան: Զինեդինն ընդամենը 2-3 ամիս է, ինչ զբաղեցրել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը և ավելին անել պարզապես չէր կարող:
Ուրախ եմ նրա համար: Սակայն գնահատականը կլինի մրցաշրջանի ավարտից հետո: Այս պահին լարվածությունն առաջնությունում շատ մեծ է»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:







































