Տորոնտոյի կենդանաբանական այգում կինը իջել է վագրի վանդակը՝ ընկած գլխարկը դուրս բերելու համար՝ հայտնում է Mashable-ը։
Այցելուին և խոշոր գիշատչին առանձնացրել է բարակ մետաղական ցանցը։ Տեսագրությունում տեսանելի է, որ կենդանին արտասովոր հետաքրքրություն է դրսևորել կնոջ նկատմամբ, ով հայտնվել էր նրանից անմիջական հեռավորության վրա։
Սոցցանցերում քննադատել են կնոջ արարքը։ Ոմանք նշել են, որ նա եղել է երեխաների հետ։











































