Vox ամերիկյան լրատվական պորտալը կազմել է այն դերասանների հակավարկանիշը, որոնք մյուսներից ավելի հաճախ են նկարահանվում վատ ֆիլմերում: Այն հիմնված է կինոքննադատների արձագանքների վրա: Տղամարդկանց ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ռոբ Շնայդերը։ Փորձագետներն բացասաբար են արտահայտվել նրա կինոնկարների մեծ մասի (69 տոկոս) վերաբերյալ և դրանցից ոչ մեկը չեն համարել իսկապես հաջողված։
Երկրորդ հորիզոնականում Ադամ Սենդլերն Է (վատ ֆիլմերը՝ 54 տոկոս, լավերը՝ 8 տոկոս), իսկ երրորդում՝ Էշթոն Քաթչերը (53/0):
Վատ ֆիլմերում հայտնված դերասանների հնգյակում տեղ են գտել նաև Քևին Ջեյմսը (57/7) և Թեյլոր Լոթները (50/0):
Դերասանուհիների հակավարկանիշը գլխավորել է Ջենիֆեր Լավ Հյուիթը (վատ ֆիլմերը՝ 70 տոկոս, լավ կինոնկարներ չկան): Նրան հաջորդում են Ջեսիկա Ալբան (57/4) և Քեթրին Հեյգլը (61/11):
Կանանց հնգյակը եզրափակում են Դենիզ Ռիչարդսը (50/17) և Ալիսիա Սիլվերսթոունը (54/8):
Հրատարակությունն ընդգծում է, որ ցուցակը կազմվել Է բացառապես գրախոսությունների հիման վրա, մինչդեռ քննադատների կարծիքը կարող է տարբերվել հանրության կարծիքից:








































