Ապրիլի 17-ին ՀՀ երեք քաղաքներում՝ Հրազդանում, Թալինում, Սպիտակում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ակնհայտ էր, որ իշխանությունը կիրառեց վարչական ռեսուրս: Քառօրյա պատերազմից հետո տպավորություն կար, որ իշխանությունը թեքվելու է դեպի ժողովուրդը, սակայն ըստ էության, քայլ չարվեց այդ ուղղությամբ. «Առաջին լրատվական»- ի այս դիտարկմանն անդրադառնալով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե որևիցե մեկը մտածում է, որ պարտադիր պետք է մեկ ուրիշն ընտրվեր, ոչ թե գործող համայնքապետը, և դա կնշանակեր, որ իշխանությունները թեքվել են դեպի ժողովուրդը, անհասկանալի է: Եթե գործող քաղաքապետներն են ընտրվել, դա նշանակում է, որ անցած տարիներին նրանք որոշակի աշխատանք են կատարել, որը ժողովրդի կողմից գնահատվել է»:
«Ընտրակաշառք տվողն էլ է ժողովուրդ համարվում, վերցնողն էլ, այստեղ պետք չէ մեղադրել, այստեղ պետք է ուղղակի այդ ամեն ինչը չիրականացնել»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը: Նրա կարծիքով՝ արտաքին մարտահրավերը չպետք է քաղաքական պայքարի հետ խառնել:
Մանրամասները՝ տեսանյութում: