ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն այսօր չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Պենտագոնի ղեկավարը մի շարք հանդիպումներ կանցկացնի իրաքյան իշխանությունների հետ և կքննարկի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ արշավը։
Ավելի վաղ Asharq Al-Awsat համաարաբական թերթը տեղեկություններ էր տարածել, թե ԱՄՆ-ն անցել է Իրաքի արևմուտքում երկու ռազմաբազաների կառուցման՝ ի հավելումն երկրում արդեն գոյություն ունեցող 2 բազաների։











































