Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շրջադարձ է կատարել դեպի մուսուլմանական աշխարհ՝ մասնակցելով Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին և ստանալով ԻՀԿ-ում իր երկրի համար դիտորդի գլխավոր կարգավիճակ:
Գլխավոր սենսացիան դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ նրա հանդիպումը, որի արդյունքներով Լուկաշենկոն կոչ է արել վերբեռնել երկու երկրների հարաբերությունները:
Մինսկում կոչ են անում այցի մեջ չփնտրել քաղաքական ենթատեքստ և Թուրքիայի ու իսլամական աշխարհի հետ մերձեցումը պատճառաբանում են բացառապես նոր ներդրողների ու վաճառքի շուկաների փնտրտուքի անհրաժեշտությամբ:
Եվ այնուամենայնիվ, Մինսկի ու Անկարայի ցուցադրական մերձեցումը ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին չի կարող աննկատ մնալ Ռուսաստանում, որը Բելառուսի հետ դաշնակցային հարաբերության մեջ է:
Եթե Ալեքսանդր Լուկաշենկոն ռիսկի է դիմում Մոսկվայի հետ հարաբերություններում ձեռք բերել նոր զայրացնող հանգամանք, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանը ստանում է Ռուսաստանի հետ հարաբերություններում «բելառուսական խաղաքարտը» խաղարկելու հնարավորություն:











































