Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել «Վալենսիա»-ի ֆուտբոլիստ Անտոնիո Բարագանի դեմքին հարվածելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Goal.com»-ը, Նեյմարը Բարագանի դեմքին հարվածել է վերջինիս՝ հաղթանակը տոնելու ժամանակ:
Հանդիպման գլխավոր մրցավարը չի նկատել այդ դրվագը, սակայն տեսանյութերի հիման վրա Նեյմարը կարող է որակազրկվել: