Սպիտակ քաղաքի քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ ՝ փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը և գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը ՀՀԿ ներկայացուցիչ են:
«Մենք՝ երկու թեկնածուներս էլ տիրապետում ենք որոշակի վարչական ռեսուրսների: Քաղաքապետարանի աշխատակազմը սատարում է ինձ, իսկ մյուս թեկնածուն, որ մարզպետարանի ներկայացուցիչ է, ունի իր ռեսուրսը, դրան գումարած այն ռեսուրսները, որոնց աշխատանք է խոսք տրվել: Այդ առումով, երևի թե իմ դիրքերը ավելի թույլ են»,-«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Գագիկ Սահակյանը:











































