Սիրիայի նախագահին 3 տեղակալ նշանակելը, որը նախատեսված է Սիրիայի ներկա սահմանադրությամբ, կարող է դառնալ ճգնաժամի լուծման տարբերակ, RIA Novosti-ին հայտնել է միջսիրիական բանակցությունների ընդդիմադիր պատվիրակությունից աղբյուրը:
«Ներկա պահին անցումային մարմնի քննարկումներում խնդիր է առաջանում, թե այն ո՞ր սահմանադրության հիման վրա պետք է ձևավորվի` հի՞ն, թե՞ նոր: Ներկա սահմանադրության սառեցումը վտանգավոր է. դա փաստորեն կնշանակի հեղաշրջում և անընդունելի կլինի կառավարության կողմից»,- ասել է զրուցակիցը գործակալությանը:
Սակայն «ներկա սահմանադրությունը դիտարկում է տվյալ ճգնաժամի լուծման միայն մեկ տարբերակ` նախագահի կողմից իր տեղակալներին իշխանական լիազորությունների փոխանցում», և այդպիսի նախադեպ «արդեն եղել է Սիրիայի պատմության մեջ»,- ասել է նա:










































