Ժնևում միջսիրիական բանակցությունների ընթացիկ ռաունդը, որը ծրագրված է մինչև ապրիլի 27-ը, կարող է ձախողվել և ավարտվել ավելի շուտ, եթե Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցով Բարձրագույն կոմիտեն և կառավարական պատվիրակությունը կոշտ դիրքորոշում ընդունեն: Այս մասին հայտնել է «Մոսկվա-Կահիրե» խմբի ղեկավարներից մեկը` Ջիհադ Մակդիսին, RIA Novosti-ին տված հարցազրույցում:
«Պաշտոնական հրավերի համաձայն, որը մենք ստացել ենք, այդ ռաունդը կտևի մինչև ապրիլի 27-ը: Սակայն եթե Բանակցությունների բարձրագույն կոմիտեն և կառավարական պատվիրակությունը փակուղու առջև կանգնեն, ապա բանակցությունները կարող են անհաջողությամբ ավարտվել ավելի վաղ: Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, քանի որ Ժնևի բանակցությունների գործընթացը շատ կարևոր է»,- նշել է Մակդիսին:






































