Հրազդան քաղաքի 25/04 տեղամասում ընտրողների աննախադեպ մեծ ակտիվություն է: Այս պահի դրությամբ այս տեղամասում քվեարկել են ընտրողների կեսից ավելին:
Սասուն Միքայելյանի վստահված անձ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ունեն այս տեղամասում քվեարկությունն անվավեր ճանաչելու բոլոր հիմքերը:
Այս տեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձը նրա փեսան է, ով ծեր ընտրողներին համոզում է, որ իրենք ի վիճակի չեն քվեարկել, և ստիպելով մտնում է քվեախուց՝ «նրանց օգնելու»: Արայիկ Հարությունյանն ահազանգում է, որ Դանիելյանի հարազատները այս նույն տեղամաս ընտրողների են ուղղորդում:
Ի դեպ, սա այն տեղամասն է, որտեղ քվեարկելու են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և նրա հարազատները: Ա. Հարությունյանի խոսքով՝ այս ընտրատեղամասի անդամները զուրկ են տարրական գիտելիքներից:









































