ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը կարող են դառնալ սպառազինությունների նոր մրցավազքի մասնակիցներ՝ հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ դեպքերի նման զարգացման մասին են վկայում Վաշինգտոնի, Մոսկվայի և Պեկինի՝ միջուկային մարտագլխիկների և պատերազմ վարելու այլ միջոցների արդիականացման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները:
NYT-ի կարծիքով՝ «ուժերի այսպիսի աճը սպառնում է սառը պատերազմի տարիների սպառազինությունների մրցավազքի վերածնման և երկրների միջև սահմանված հավասարակշռության խախտման, ինչը ավելի քան կես դար թույլ է տվել կանխարգելել միջուկային հակամարտությունները»:










































