«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է անվտանգության երաշխավորներ փնտրել, պատասխանեց, որ կարող ենք հարաբերություններ ունենալ այլ պետությունների հետ, գործընկերներ ունենալ այս կամ այն տիրույթում, վերանայել այս կամ այն գործընկերոջ հետ հարաբերությունները, խոսել հավասարը հավասարի դիրքերից, բայց մեր միակ հովանավորը, երաշխավորը միայն մենք ենք:
Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ Գրիգոր Արծրունու բնորոշմամբ՝ հայերը քաղաքականապես ռուս են: Զ. Փոստանջյանը հորդորում է դադարել քաղաքականապես ռուս լինելուց և դառնալ քաղաքականապես հայ. «Հույսներս դնենք մեզ վրա, միայն հայկական զինված ուժերն են մեր դաշնակիցը, չորոնենք այլ ուժ, որովհետև դաշնակիցները ժամանակի ընթացքում կարող են արագ-արագ փոխվել»:
Ըստ Զ. Փոստանջյանի՝ պետք է կարողանանք ցույց տալ մեր իրական գործոն լինելու ուժը: Նրա կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումը պատերազմի վերսկսման ամենուժեղ դիմադրությունն ու զսպումն է:
Մանրամասները՝ տեսանյութում:







































