Արդեն ավարտին է մոտենում արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի վեցօրյա այցը Հնդկաստան և Բութան: Այդ ընթացքում նրանք այցելել են բազմաթիվ միջոցառումներ և վայրեր: Որպես եզրափակիչ միջոցառում՝ զույգն այցելել է Թաջ Մահալ, հայտնում է spletnik.ru-ն:
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի Թաջ Մահալ այցելությունը մարդկանց մեջ հիշողություններ է առաջացրել արքայադուստր Դիանայի մասին, որը 24 տարի առաջ այդ վեհաշուք շինության առջև դիրք է գրավել լուսանկարիչ Դագ Կարանի առջև:















































