Միացյալ Նահանգների Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Միացյալ Նահանգների կանանց և տղամարդկանց առաջնությունները՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստների ցանկում գտնվող Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն:
Ուժեղագույն այս մրցաշարին մասնակցում է նաև մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Մրցաշարի առաջին տուրում Հակոբյանը սև խաղաքարերով պարտվեց Կարուանային, իսկ 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ջեֆրի Խիոնգի հետ: Տղամարդկանց պայքարում առաջատարները երեքն են՝ Կարուանան, Սոն և Ռոբսոնը:
Կանանց մրցաշարում ելույթ ունեցող Տաթև Աբրահամյանը իր երկու հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով և Կարիսա Յիպի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:










































