ԱՄՆ Կոլումբիայի և Բրաունի համալսարանների մոլորակաբանները ցույց են տվել, որ Եվրոպայի՝ Յուպիտերի արբանյակներից մեկի սառույցի տակի օվկիանոսը կարող է շատ ավելի տաք լինել, քան նախկինում էր համարվում: Հետազոտությունը հրապարակվել է Earth and Planetary Science Letters ամսագրում:
Գիտնականները լաբորատորիայում կատարել են իրենց տակ օվկիանոս թաքցնող Եվրոպայի սառույցներում մակընթացային դիսիպացիա նմանակող փորձեր: Մակընթացային դիսիպացիայի ներքո հասկացվում է էներգիայի ցրում արբանյակի ընդերքում մեխանիկական լարվածությունների առաջացման հետևանքով՝ Եվրոպայի և Յուպիտերի գրավիտացիոն փոխազդեցությամբ պայմանավորված: Դա բերում է ջերմության ազատման, որը գնում է ստորգետնյա ջրային օվկիանոսի տաքացման, որում, ըստ գիտնականների, չի բացառվում կյանքի գոյությունը:
Հետազոտության գլխավոր եզրակացությունն այն է, որ ջերմության մեծ մասն անջատվում է սառույցի վանդակավոր տեղաբաշխման վրա: Դրանք ավելի մեծ ջերմություն են ստեղծում, քան սառույցի մակերևութային փոխազդեցությունը: Դա նշանակում է, որ Եվրոպայի սառույցներում մակընթացային դիսիպացիայի արդյունքում անջատվում է ավելի շատ ջերմություն, քան ավելի վաղ մտածում էին գիտնականները:








































