ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի րոպե անցկացրել է Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Ջեն Պսակիի 9-ամսական դստեր՝ Վիվի Մեչերի հետ։ Նախագահական կաբինետի հատակին «չոչ» անող Օբամայի և աղջնակի լուսանկարը հրապարակվել է Barackphotos.com կայքում։
Պսակին, որն ամուսնացած է Դեմոկրատական կուսակցության պաշտոնյա Գրեգորի Մեչերի հետ, աղջնակին լույս աշխարհ է բերել 2015 թվականի հուլիսին։
Պսակին Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի ապրիլի 1-ից։











































