Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը ելույթ է ունեցել համաշխարհային տնտեսության և սոցիալական արդարության Վատիկանի կոնֆերանսում, որտեղ դատապարտել է աղքատների և հարուստների միջև ճեղքվածքը՝ դա անվանելով «անբարոյականություն», հայտնել է Reuters-ը:
Նա հիշեցրել է Հռոմի պապ Լևոն XIII-ի 1891 թվականի կոնդակը, որտեղ պապը խոսում է հարուստների և աղքատների միջև ճեղքվածքի մասին: «Եկեք պարզաբանենք: Այսօր իրավիճակը ավելի վատ է: 2016 թվականին մարդկանց 1%-ն ունի ավելի մեծ հարստություն, քան մնացած 99%-ը»,- ընդգծել է Սանդերսը:







































