Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիհ հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում ռազմական գործաղությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու իրենց վճռականությունը, ինչպես նաև քննարկել են իրավիճակը Դոնբասում և Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարությանը:
Նրանք Սիրիայի հակադիր կողմերին կոչ են արել, այդ հասկացություններին հակասող քայլեր չձեռնարկել և գործել հումանիտար իրավիճակի թեթևացման օգտին, ավելացրել են ԱԳՆ-ում:
Զրույցի ժամանակ նաև քննարկվել են այլ միջազգային արդիական հարցեր, ներառյալ՝ Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները:











































