Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՈւԵՖԱ-ի վարկածով:
Կազմակերպության անցկացրած քվեարկության ժամանակ «արքայական ակումբ»-ի հարձակվողը ստացել է ձայների 74 տոկոսը: Երկրորդ տեղը կիսել են «Բավարիա»-ի հարձակվող Արտուրո Վիդալն ու «Ատլետիկո»-ի ռմբարկու Անտուան Գրիզմանը, ովքեր ստացել են ձայների 10-ական տոկոսը: «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Քևին Դե Բրյուինեն ստացել է ձայների 6 տոկոսը:
Հիշեցնենք՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան հանդիպմանը Ռոնալդուն հեթ-տրիկ է ձևակերպել, ինչի շնորհիվ իր թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել:










































