Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) ասպիրանտ Էդ Քինգը ստեղծել է Talk Obama To Me անվանմամբ ռեսուրսը, որում օգտատերերը գրում են ցանկացած արտահայտություն, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձրաձայնում է այդ արտահայտությունները:
Talk («Խոսել») կոճակը սեղմելուց հետո օգտատերը կարող է լսել նշած արտահայտությունը, որը հավաքված է Օբամայի վիդեոելույթներից: Կայքն ունակ է խոսել միայն անգլերենով: Որպես մեկնարկային արտահայտություն՝ կայքը ստեղծողն առաջարկում է լսել, թե ինչպես է Օբաման ասում «Դու դուր չես գալիս իմ մորը, ընդ որում՝ նրան դուր է գալիս ամեն բան»:







































