Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ռուսաստանն իրեն ագրեսիվ է դրսևորում և ձգտում է վերաձևել Եվրոպայի քարտեզը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, խորապես ահաբեկում Բալթյան երկրներին։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչ են արել արևելյան Ուկրաինայում։ Մենք գիտենք, որ նրանք ցանկանում են վերաձևել Եվրոպայի քարտեզը»,- հայտարարել է Քլինթոնը դեբատների ժամանակ։
Դրանով իսկ Քլինթոնը հիմնավորել է ՆԱՏՕ-ի պահպանման և դաշինքում ԱՄՆ անդամակցության անհրաժեշտությունը։










































