Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը ապրիլի 23-ին կայցելեն Թուրքիա:
Զայբերտը մանրամասնել է, որ նրանք պլանավորում են այցելել Սիրիային սահմանակից Գազիանթեփ նահանգ. «Այցի մանրամասների մասին մենք կտեղեկացնենք անհրաժեշտ ժամանակ»:
ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ այցն իրականացվելու է մարտի 18-ին Բրյուսելում ձեռք բերված միգրացիոն համաձայնագրի քննարկման նպատակով:






































