Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կլյուչևսկայա սոպկայում, որը Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխն է, տեղի է ունեցել մոխրի 5.5 կիլոմետր բարձրությամբ արտանետում:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տեղի մասնաճյուղը: Արտանետումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ի մոտ (մոսկովյան ժամանակով ժամը 23:00):
Գազի ու գոլորշու ամպերը տարածվել են հրաբխից հյուսիս-արևելք: Կլյուչևսկայա սոպկայի բարձրությունը կազմում է 4750 մետր: Նրա նախորդ ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 24-ին և շարունակվել է մոտ 3 ամիս:












































