Ավստրիայի մայրաքաղաքում մոտակա ժամերին սպասվում է ջրհեղեղի պիկ: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Դանուբ գետի ջրի մակարդակը կարող է գերազանցել 2002 թ նշագիծը, երբ երկիրը ենթարկվել էր վերջին 100 տարվա ամենաուժեղ ջրհեղեղին: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Նրանց հաշվարկների համաձայն՝ երեկ ցերերկը դադարած անձրևներն այսօր նոր ուժով կվերսկսվեն գիշերը:
«Գիշերվա առաջին ժամերին ալիքը կընկնի Վախաու հովտի վրա, որը գտնվում է Վիեննայից արևմուտք՝ քաղաքի սահմանագծին շատ մոտ»,- կանխատեսում են հիդրոօդերևութաբանները:
Արդեն երեկ Վիեննայից արևելք ընկած հովիտներում ջրածածկ են եղել տներ ու գյուղատնտեսական ցանքատարածություններ:
Միևնույն ժամանակ, երկրի արևմտյան շրջաններում իրավիճակը նորմալանում է՝ Դանուբում ջրի մակարդակը աստիճանաբար նվազում է: