Անվտանգության ոլորտի մասնագետները iPhone-ում հայտնաբերել են նոր խոցելիություն, որը ցանցահեններին թույլ է տալիս հեռակա կերպով սմարթֆոնը դարձնել անպիտան: Այդ մասին հայտնում է Telegraph Technology-ն:
Պարզվել է, որ չարամիտները կարողացել են Wi-Fi-ով միանալ սարքին և փոխել ամսաթիվը` դարձնելով 1970 թվականի հունվարի 1:
Ցանցահեններն օգտագործել են հասարակական ցանցերին միացող սարքերը: Ստեղծվում է նույն անվանմամբ ցանց, որը հանգեցնում է կեղծ ցանցին ավտոմատ միացման, որից հետո կեղծարարները կարողանում են ղեկավարել iPhone-ը:






































