Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծով շփման ժամանակ խոստովանել է, որ երբեմն իրեն հայհոյում է:
Նա այդպես է պատասխանել ստացված համապատասխան SMS-ին: Պուտինը խոստովանել է, որ երբեմն պատահում են նման դեպքեր, երբ հայհոյում է՝ ընդգծելով, որ միայն իրեն է հայհոյում. «Մեղավոր եմ, միգուցե պետք չէր ասել: Սակայն ինչ մեղքս թաքցնեմ: Ռուսաստանում կա նման մեղք: Կքավենք»:
Ռուսաստանի քաղաքացիների հետ ուղիղ գծով Պուտինի 14-րդ տարեկան շփումը տևել է 3 ժամ և 40 րոպե: Պուտինն առաջին անգամ նման ձևաչափով Ռուսաստանի քաղաքացիների հետ շփվել է 2001 թվականին:











































