Gizmodo-ի փոխանցմամբ՝ Microsoft-ը գործարկել է հատուկ ծրագիր, որը վերլուծում է պատկերն ու փորձում կռահել, թե ինչ է պատկերված նրանում:
CaptionBot-ը կազմում է պատկերի նկարագիրը և անգամ հավելում էմոձիներ այն լուսանկարներին, որոնցում պատկերված են մարդիկ՝ նրանց դեմքը ցուցադրելու համար:
Ընդգծվում է, որ դա նմանատիպ առաջին ծրագիրը չէ: Նման ծրագրի մասին երկու տարի առաջ ազդարարել է Google-ը: Եվ այնուամենայնիվ, Microsoft-ի CaptionBot ծրագիրը բավական համալիր է, նրա աշխատանքի համար պատասխանատու են նեյրոցանցերը, որոնք ճանաչում են նկարն ու պատասխանատու են բնական լեզվի մշակման համար:
Ներկա դրությամբ CaptureBot-ը կատարյալ չի աշխատում և հաճախ է սխալվում:













































