Հռոմի քաղաքապետի թեկնածու Անտոնիո Ռացցին առաջարկել է կես միլիոն կատու վարձել առնետների և մկների դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Il Tempo-ն:
Հաղորդվում է, որ այդ յուրահատուկ ծրագիրը Ռացցիի նախընտրական ծրագրի կետերից մեկն է: Ըստ նրա ծրագրի՝ կատուները կապրեն տարեց հռոմեացի կանանց մոտ, ինչի համար տեղի իշխանությունները կանանց ոչ մեծ պարգևատրում կվճարեն:
Բազմացող կրծողները լուրջ խնդիր են Հռոմի համար: Մասնագետների գնահատմամբ՝ ներկայումս Իտալիայի մայրաքաղաքում ապրում է մոտ 6 մլն առնետ և մուկ, այսինքն՝ երկու անգամ շատ, քան հռոմեացիները:








































