Հետաքննիչներն ահաբեկիչ Սալահ Աբդեսլամի բնակարանում հայտնաբերել են փաստաթղթեր Գերմանիայի Յուլիխ քաղաքի միջուկային ուսումնասիրությունների կենտրոնից, նաև դրա ղեկավար Վոլֆգանգ Մարքվարդի լուսանկարը: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով գերմանական Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միությունից լրագրողների հետաքննությանը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ այդ մասին հայտնի է եղել Գերմանիայի սահմանադրության պահպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենին: Նա մարտի վերջին այդ տվյալները փոխանցել է բուդնեսթագում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին:
Դաշնային կանցլերի վարչությունում, Գերմանիայի ՆԳՆ-ում դրա հետ կապված տեղեկություն չունեն:
Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Աբդսլամը ձերբակալվել է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ շրջանում հատուկ գործողության ժամանակ:










































