Ղարաբաղյան առաջիկա բանակցություններում բանակցվող փաստաթուղթը լինելու է Ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքները։ Իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ilur.am կայքին տված հարցազրույցում ասել է հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նշում է՝ ուշադրության արժանի է այն տեսակետը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ գերակշռող դեր է ստանձնելու Ռուսաստանը, ինչպես նշում է Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում։
Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչը երբ Հայաստանում էր, ասաց՝ որևէ առաջարկ չունեն, ժխտեց դա, և երկրորդ՝ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը իր հարցազրույցներից մեկում, որ կա երկու լուծում՝ պահել ստատուս քվոն այնպես, ինչպես կա տասնամյակներ, երկրորդը ռազմական լուծումն է։
Մանվել Սարգսյանը նշում է՝ Ռուսաստանը կարող է միայն առաջարկել Ադրբեջանին վերականգնել շփման գիծը, իսկ նման քայլի երբեք չի գնա։ Իսկ մեր շահերից էլ բխում է վերցնել կորցրած դիրքերն ու վերականգնել պետական սահմանը։










































