Լեռնային Ղարաբաղին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: «Լեռնային Ղարաբաղ. կովկասյան կայծակնային պատերազմ» վերնագրով հոդվածում նման կարծիք է հայտնում ՀՀ-ում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին:
Նրա կարծիքով` ևս մեկ անգամ ականատես լինելով այն բռնություններին, որոնք ադրբեջանցիները գործել են քաղաքացիական բնակչության նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հանդուրժել իր կարգավիճակի առումով որևէ հետընթաց, ուստի և բանակցային սեղան վերադառնալն այն նվազագույնն է, որը պետք է տեղի ունենա այս փուլում:
«Այս խնդրի չլուծման պարագայում ադրբեջանական իշխանությունները, որոնք ունեն Անկարայի բացահայտ աջակցությունը, կարող են ևս մեկ անգամ ռիսկի գնալ և դիմել պատերազմական գործողությունների»,- նշում է Սկապինին:
Իտալացի դիվանագետը շեշտում է նաև, որ ավելի լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել Բաքվի հավակնությունները:









































