Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Ինչպես է Դոնալդ Թրամփը վաստակել իր միլիարդները

ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը սիրում է խոսել իր հարստության մասին՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ես շատ հարուստ եմ,- ասել է նա իր կողմնակիցներին:-Ես միշտ կարողացել եմ փող ստանալ»:

Թրամփն իր կարողությունը գնահատում է ավելի քան 10 մլրդ դոլար, թեև փորձագետները վիճարկում են այդ գնահատականը: Իրականում պարզ չէ՝ նա որքան փող ունի:

Թրամփի առաջին խոշոր նախագիծը եղել է Commodore հյուրանոցը, որը նա գնել է 1976թ. Hyatt Organization-ի հետ գործընկերությամբ: Այդ գործարքի գինը չի նշվում: Այդ ժամանակ Մանհեթենում շատ շենքեր փակվելու վտանգի առաջ են եղել: Commodore-ը մեկուկես մլն դոլար պարտք է վերցրել, իսկ Նյու Յորքն այդ տարիներին այնքան գրավիչ տեղ չի համարվել ունևոր զբոսաշրջիկների համար, ինչպես հիմա:

Բանակցողի իր տաղանդն օգտագործելով՝ Թրամփը Նյու Յորքի իշխանություններից հասել է 40 տարով հարկային զեղչերի հյուրանոցի համար: Դա նրան հնարավորություն է տվել 160 մլն դոլար տնտեսել: 1996թ. նա հյուրանոցի իր մասը վաճառել է 142 մլն դոլարով:

Թրամփը շարունակել է ներդնել նյույորքյան անշարժ գույքի մեջ, ձեռք է բերել նաև Plaza հյուրանոցը և Bank of Manhattan-ի նախկին շենքը:

Թրամփի անշաժ գույքի ամենաարժեքավոր օբյեկտը մնում է 58-հարկանի Trump Tower շենքը: Այնտեղ է գտնվում նրա Trump Organization ընկերության շտաբ-բնակարանը: Նա ընտանիքի հետ ապրում է այդ երկնաքերի վերին հարկերում:

1980-ական թթ. Trump Organization-ը սկսել է Թրամփի անվան օգտագործման արտոնագրեր վաճառել:

Այժմ շատ ընկերություններ Թրամփին վճարում են նրա անվան օգտագործման արտոնագրի համար, այդ ընկերություններից են Trump Ocean Club-ը և Trump Fine Foods-ը:

Թրամփն ավելի հայտնի է դարձել 1987թ., երբ հրատարակել է «Գործարքի արվեստը» գիրքը:

Դոնալդ Թրամփը յուրաքանչյուր կոպեկը խնայող մարդու համբավ ունի: «Ես մինչև վերջ պայքարում եմ հնարավորինս քիչ վճարելու համար»,- ասում է նա:

Trump Organization-ի հաջողության պատճառներից մեկն այն է, որ Թրամփը պատրաստ է եղել իր անունը տալ ցանկացած նախագծի, մթերքի, ապրանքի՝ շենքերից մինչև սթեյքներ և փողկապներ:

Отель Plaza

Trump Tower

Казино

Трамп в Шотландии

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում