Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ընտրություն կատարելով առողջ ու անառողջ սննդի միջև, ավելի հաճախ նախընտրում են երկրորդը: Այս մասին է վկայել Քեմբրիջի համալսարանի բժիշկների իրականացրած հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Obesity-ում:
Գիտնականները նաև կապ են գտել ուղեղի կառուցվածքի ու մարմնի քաշի ինդեքսի միջև: Վերջինս որոշվում է մարմնի երկարության (մետրերով) հանդեպ քաշի (կիլոգրամներով) հարաբերակցությամբ: Օրինակ՝ 67 կիլոգրամ քաշ և 1.7 մետր հասակ ունեցող մարդու մարմնի քաշի ինդեքսը հավասար է 23-ի:
Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող 23 և նորմալ քաշով 40 մարդ: Նրանց խնդրել են 5 բալանոց սանդղակով գնահատել 50 սննդատեսակներ, որոնք հայտնվել են համակարգչի էկրանին՝ կախված նրանց համային ու դիետոլոգիական յուրահատկություններից: Ավելորդ քաշով տառապող անձինք հաճախ ընտրել են պակաս առողջ սնունդ (տապակած ուտեստներ ու քաղցրեղեն)՝ առողջ մարդկանց համեմատ:
Աշխարհում ավելորդ քաշով տառապում է 1.3 միլիարդ մարդ: Նրանցից 600 միլիոնը տառապում է ճարպակալմամբ:









































