Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Մարզահամերգային համալիրը «ռասկուլաչիտ» են անում. Իսկ ո՞վ է լինելու ապագա գնորդը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ մութ պատմությունները շարունակվում են: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 22-ին, ժամը 17-ին տեղի կունենա աճուրդ, որին ներկայացված է ՄՀՀ-ի գույքի մի մասը: Ավելի քան 2500 անուն ապրանքներ վաճառքի են ներկայացված մեկ լոտով, որի ընդհանուր գինը 2,3 մլրդ դրամ է: Այս նույն ապրանքները աճուրդի էին հանվել ապրիլի 1-ին, բայց հայտ չլինելու պատճառով աճուրդը չէր կայացել:

Սրանք չոր փաստեր են, բայց ինչ է կանգնած այս պատմությունների հետևում, թերևս արդեն պարզ է: Մարզահամերգային համալիրը ի վերջո վաճառվելու է շատ ցածր գնով և դժվար չէ կռահել, թե ով է լինելու ապագա գնորդը:

Մի քիչ նախապատմություն: Համալիրի սեփականատերը «Բամօ» ընկերությունն էր, որը մեծ ներդրումներ էր արել համալիրում: Հանգամանքների բերումով, այդ ընկերությունը կառավարությունից 20 մլն դոլարի վարկ էր վերցրել և դժվարություններ ունեցավ այն մարելու հարցում: Այս ու այն կողմ համատարած արտոնություններ բաժանող մեր կառավարությունը դատարանների ու ԴԱՀԿ-ի միջոցով կայծակնային արագությամբ այդ 20 մլն դոլարի դիմաց հետ վերցրեց մոտ 60 մլն դոլար գնահատված համալիրը և հանեց այն վաճառքի:

Գնորդներ չեղան, և համալիրի գինը սկսեց կամաց-կամաց իջնել: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին համալիրը 30 մլն դոլարով վաճառվեց մի, մեղմ ասած, մութ ընկերության՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» անվանումով: Վաճառքից ընդամենը 20 օր առաջ գրանցված այս ընկերության միակ բաժնետերը ոմն Արմեն Զավենի Գևորգյան էր: Վերջինս յալ, ոչ պակաս մութ ընկերություններում տարբեր ժամանակներում փայատեր-գործընկեր է եղել Սերժ Սարգսյանի «ախրանայի պետ» Վաչիկ Սարգսյանի կնոջ և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մտերիմների հետ: Այսինքն, դրանով արդեն ուրվագծվում է, թե ով է ուզում ձեռք գցել համալիրը:

Կարճ ժամանակ անց, սակայն, հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն իր հիմնադրած ընկերությունը վաճառել է Վահագ Դինո Ավադիսյանին, որի անունը համառորեն շրջանառվում է ԱՄՆ-ում կատարված ֆինանսական խարդախություններում:

Այս տարվա փետրվարին հանկարծ պարզվեց, որ վերը նշված «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունը չի վճարել 30 մլն դոլարը, և կառավարությունը իր որոշմամբ չեղյալ համարեց վաճառքի պայմանագիրը: Ու հիմա սկսել են վաճառել համալիրի գույքը՝ կտոր-կտոր: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում, նշենք, որ վաճառքի են հանել սեղաններ, աթոռներ, պահարաններ, հայելիներ, գորգեր, ծորակներ, փականներ, լուսարձակներ, «բռա»-ներ, հոկեյի դարպասներ, խոզանակի կախիչներ, լվացարաններ, ապահիներ…: Այսինքն համալիրը բառացիորեն «ռասկուլաչիտ» են անում:

Դժվար չէ կռահել, որ մեկ լոտով աճուրդի հանված նշված ապրանքները այս անգամ էլ չեն վաճառվելու, և դրանց գինը գնալով նվազելու է անընդհատ: Նվազելու է նաև ՄՀՀ-ի շենքի գինը: Թե որքան կնվազի, կախված է նրանից, թե որքանով է պատրաստ ապագա սեփականատերը պատրաստ վճարել ՄՀՀ-ի դիմաց: Դժվար չէ կռահել նաև, որ որևէ երկրորդ հավակնորդ չի հայտնվելու երբեք, ու կինը կիջեցնեն՝ որքան ցանկանան: Չի բացառվում, որ ի վերջո, մոտ 60 մլն դոլար գնահատված արժեքով ՄՀՀ-ն վաճառվի, ասենք մի 10 մլն դոլարով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում