Ճապոնական Sharp ընկերությունը շուկայում ներկայացրել է արհեստական ինտելեկտով մարդանման հեռախոս-ռոոբոտ, որի հետ կարելի է խոսել։ 19.5 սմ բարձրությամբ սարքը, որը կշռում է մոտ 390 գրամ, կառավարվում է ձայնով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Զրույցի ընթացքում այն աստիճանաբար ծանոթանում է իր տիրոջ սովորություններին և սկսում իրեն դրսևորել համապատասխան կերպ։ Այն կարող է հայտնել սպասվող եղանակի մասին, ներկայացնել հեռուստահաղորդումների ծրագիրը, հայտնել, որ զանգահարում է գործընկերը կամ ինքնուրույն որոշել, թե որ զանգերը բաց թողնել։
Հաղորդվում է, որ սարքը կարող է ինքնուրույն զբոսնել և նույնիսկ պարել։

![]()












































