Նյու Յորքի բնակիչ Ալեխանդրո Ֆրագոսոն նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ առանց ընդմիջման դիտելով հեռուստացույց։ Տղամարդն էկրանի առջև անցկացրել է 94 ժամ՝ գրեթե 4 օր։ Նրա ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ հայտնում է The Digital Trends-ը։
Իր հաջողությունը տղամարդը բացատրել է երկու գործոնով՝ միջերկրածովյան դիետայով և տեխնոլոգիաներով։ Դրանք միասին Ֆրագոսոյին օգնել են հաղթահարել քունն ու պահպանել շաքարի անհրաժեշտ մակարդակն արյան մեջ։ Նշվում է, որ այդ ընթացքում նրա կողքին բժիշկ է եղել, ով վերահսկել է նրա վիճակը։
Բժշկի խոսքով՝ փորձության ավարտին Ֆրագոսոյի մոտ ի հայտ են եկել սուր հալյուցինացիաներ և սրտի զարկերի բարձր հաճախականություն։
Ֆրագոսոյի խոսքով՝ հենց փորձի ժամանակ է նա իմացել, որ հեռուստացույցի չափազանց երկար դիտումը կարող է ֆիզիկապես շատ ծանր լինել։








































