Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուղղությամբ հրթիռների արձակման սպառնալիքը վերջին ժամանակներս աճել է, ինչը հաստատում է հակահրթիռայի պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Ջեյմս Սիրինգը, հայտնում է RIA Novosti-ն:
«Հյուսիսային Կորեան և Իրանը շարունակում են բալիստիկ հրթիռների փորձարկումները: Այդ պատճառով հրթիռային սպառնալիքը նրանց կողմից աճել է»,- հայտարարել է նա:
Գործակալությունը հակահրթիռային պաշտպանության իր ծրագրերի կատարման համար 2017 թվականին պետք է ծախսի 7.5 միլիարդ դոլար, որը 800 միլիոնով ավելի քիչ է, քան 2016 թվականին: Սակայն, Սիրինգի խոսքերով՝ այդպիսի կրճատումը հնարավորություն կտա ֆինանսավորել բոլոր ծրագրերը ողջ ծավալով:









































