Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:
Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարածաշրջանային ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
«Երկու օր անընդմեջ Քիլիսի վրա ընկնում են ԴԱԻՇ-ի հրթիռները: Մեր բանակն արձագանքման կանոնների շրջանակներում հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին: Դժբախտաբար, մեր սահմանների մոտ ընթանում են կատաղի մարտեր:
Մենք անցկացրել ենք անհրաժեշտ խորհրդակցություններ և վճռականորեն զբաղվում ենք մեր քաղաքացիներին հրե այդ օղակից պաշտպանելու համար»,- ասել է նա:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Քիլիսի են ժամանել Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն ու Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:










































