Thursday, 02 07 2026
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Բաց նամակ ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Դիմում եմ ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից, կին, որը գրել է մեր Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը:

Այսօր մեր երկիրը հայտնվել է վտանգի մեջ, որովհետև խախտվել է մեր հանրապետության պետական սահմանը, ինչի համար դուք քաղաքական իշխանությունների հետ պատասխանատվություն եք կրում: Մեր սահմանը պետք է վերականգնվի, որովհետև այն ամրագրված է Սահմանադրության մեջ:

Մենք շնորհակալ ենք մեր հզոր բանակից, խոնարհվում ենք այն մեր որդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին՝ հանուն մեր երկրի անկախության ու ինքնիշխանության, ինչպես որ երդվել էին Պաշտպանության բանակում ծառայության անցնելիս:

Նրանց թափած արյունը, մեր որդիների խոշտանգված ու անարգանքի ենթարկված մարմինները այսօր մեզանից պահանջում են, որ մենք տեր կանգնենք մեր բանակին և չթողնենք, որպեսզի նորից կրկնվի նման բան:

Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապաղ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը:

Առաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր բանակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե առաջնագծում են, այլ գնդի զորանոցում: Նրանց պահվածքը արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել թե զինվորականների, թե հասարակ քաղաքացիների շարքում:

Երկրորդը, դուք պետք է դիմեք ՊԲ Գերագույն Գլխավոր հրամանատարին, որպեսզի նա հրաման տա Պաշտպանության բանակին վերականգնել Արցախի Հանրապետության պետական սահմանը:

Մենք ՊԲ-ից սպասում ենք հաղորդագրություն՝ պետական սահմանը խախտելու համար անմիջական պատասխանատուների և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Այս վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ մեր իշխանությունների վրա ահռելի ճնշում է գործադրվել, ինչն էլ թույլ չի տալիս մեր պատասխանատուներին գործել մեր երկրի Սահմանադրության սահմաններում և կատարել Սահմանադրության պահանջները: Մենք բոլորս պատրաստ ենք լսել դրա մասին հայտարարությունը և սատարել մեր ռազմա-քաղաքական իշխանությանը, որպեսզի մեր երկրում վերականգնվի օրինականությունը և սահմանադրական կարգը:

Հակառակ դեպքում մենք կդնենք Ձեր՝ Սահմանադրությանը չենթարկվելու և մասնագիտական անհամապատասխանության հարցը:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում