ԱՄՆ-ն ուռճացված գին է վճարում ՆԱՏՕ-ի համար, և դաշինքի մնացած անդամները պարզապես «խաբում են» Վաշինգտոնին՝ հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրարշավի առաջատարն է։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք վճարում ենք չափազանց շատ… 28 երկրներ խաբում են մեզ»,- ասել է նա CNN հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Թրամփը ՆԱՏՕ-ն կրկին անվանել է «անցյալի մասունք»։ «ՆԱՏՕ-ն ստեղծվել է 60 տարի առաջ և այդ ժամանակից ի վեր չի փոխվել»,- ասել է նա։











































