Բրիտանիայում կոսմետիկական գործողություններ կատարելու կարգը որոշող նոր կանոններ են մտցվում: Դրանց նպատակն է հակազդել այն բժիշկներին, որոնք եկամտի հետևից ընկած գործում են ի վնաս հիվանդի, հայտնում է BBC-ն:
Գլխավոր բժշկական խորհրդի (ԳԲԽ) կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հիվանդանոցների համար, բժիշկներին արգելում են ճնշում գործադրել հիվանդի վրա՝ վիրահատությունը իրականացնելու նպատակով: Արգելվում է նաև զեղչերի առաջարկումը և 2 վիրահատությունը մեկի գնով կատարելը: Այդ կանոնները խախտող բժիշկները կարող են զրկվել իրենց մասնագիտությունից:
Պլաստիկ վիրահատական միջամտություն կատարող բժիշկը պարտավոր է հիվանդին ամբողջությամբ բացատրել դրա հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նրան տրամադրել բոլոր անհրաժեշտ կապերը նրանց, թե ում պետք է դիմել բարդություններ առաջանալու դեպքում:






































