The Local-ի փոխանցմամբ՝ Air France ավիաընկերության միասեռական ստյուարդները հրաժարվում են թռիչքներ գործել Իրան, ուր երկու տղամարդկանց միջև կապի համար սպառնում է մահապատիժ:
Բորտուղեկցորդները համացանցում տեղադրել են «Air France-ի գեյ-ստյուարդները չեն ցանկանում թռչել Իրան՝ մահապատժի» խնդրագիրը, որը մի քանի օրում հավաքել է ավելի քան 2000 ստորագրություն:
Ֆրանսիայի կառավարությանը և Air France-ի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Գաժեին ներկայացվել է ավիաընկերության աշխատակիցների անունից բաց նամակ, որում նրանք նշել են՝ անիմաստ է որևէ մեկին հարկադրել մեկնել մի երկիր, ուր նրան դատապարտում են նրա ով լինելու համար:







































