Ֆրանսիայի հարավում հայտնաբերել են 400-ամյա նկար, որը, հնարավոր է, պատկանում է իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոյի վրձնին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
150 տարի ստեղծագործությունը եղել է Թուլուզի ծայրամասի տան ձեղնահարկում:
Տանտերերը ջրից մասամբ վնասված կտավը հայտնաբերել են, երբ բարձրացել են ձեղնահարկ՝ կաթոցը վերացնելու համար:
«Օլոֆերնին գլխատող Հուդիթը» նկարը, եթե դրա իսկությունը հաստատվի, 135 մլն դոլար կգնահատեն:
«Ինձ պետք չեն լրացուցիչ գիտելիքներ և փորձ, ամեն ինչ հանգում է նրան, որ սա XVII դարի կարևորագույն գլուխգործոցներից մեկն է, որոնք հայտնվել են վերջին 30 տարում»,- ասել է հին վարպետների նկարների հարցում մասնագիտացող ֆրանսիացի փորձագետ Էրիկ Տյուրկենը:








































