Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային զորքերը սկսել են «Մեծ մարգարե» զորավարժությունները։
Եռօրյա վարժանքներն անցկացվում են Իրանի հարավարևելյան նահանգներում՝ Սիստան ու Բելուջիստան, Քերման, Հարավային Խորասան ու Հորմուզգան։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը հայտարարել է, որ զորավարժությունները կոչված են նպաստելու Իսլամական հեղափոխության պահակազորի կողմից երկրի անվտանգությունն ապահովելու պատրաստությանը։
Նրա խոսքով՝ զորավարժություններին մասնակցելու են նաև պահակազորի օդադեսանտային ստորաբաժանումները։









































