Սիրիայում՝ Հոմս քաղաքի շրջանում, ռուսական զինված ուժերի «Մի-28Ն» ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են՝ ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Օդաչուների դիերը տեղափոխվել են Խմեյմիմ բազա։
Նշվում է, որ ուղղաթիռը գնդակոծման չի ենթարկվել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։










































