Համախմբվելը գենետիկական ֆենոմենի հետ կապված երևույթ է, և օրհասական պահերին մեր ազգը, բոլոր տարաձայնությունները դնելով մի կողմ, պարզապես միավորվում է: Այս տեսակետն ունի երգահան Վախթանգ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին մեր մտածելակերպի մեջ փոփոխություն տեղի ուենցավ: «Այն, ինչ որ հիմա է տեղի ունենում, և այն ինչ հիմա մենք ապրում ենք, դա ազգային զարթոնքի մի ուրիշ որակական հատկանիշ ունի: Մենք բոլորս հոգնել ենք ինչ-որ կիսատ լուծված հարցերից, ձգձգվող խնդիրներից, որոնց ոչ մի կերպ հանգուցալուծում չի տրվում, որոնք հիմնականում քաղաքական լուծումներ են պահանջում, ոչ ռազմական:
Միգուցե հենց դա է պատճառը, որ ազգի հիմնական, կարևոր սերուցքն արթնացել է և ասում է՝ այս հարցը պետք է լուծել,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց երգահանը:
«Մեզ պետք է ուժեղանալ և թույլ չտալ որևէ կերպ հայ ինքնությունը ստորադասվի որևէ գերտերության, երբեք հույսը չդնել Արևմուտք-Արևելք բարբաջների վրա, ամեն ինչ անել, որ գերակա շահ մնա ազգայինը,- նշեվ Վ. Հարությունյանը՝ հավելելով, որ ոչ պակաս կարևոր է, որ միշտ պատժող լինենք մեր ներսի թշնամու նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:











































